211652_close_icon
views-count1251 դիտում article-date 09:56 04-06-2014

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում «Վեհեն» ակումբի մարզադաշտում. ֆոտոշարք

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում, ուր ժամանեց այսօր Շվեյցարիայից: Գերմանիայում թիմին միացան Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը: Թիմն անցկացրեց մարզումը Վիսբադեն քաղաքի «Վեհեն» ակումբին պատկանող «Բրիտա Արենա» մարզադաշտում, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները: Վաղը երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում: Հիշեցնենք որ, Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 22:45-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր