Երևանում 25-ամյա տղան սիրո յուրահատուկ խոստովանություն է անում 20-ամյա իր ընտրյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 22-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ 25-ամյա Աշոտն իր սիրո յուրահատուկ խոստովանությունն է արել 20-ամյա իր ընտրյալին: Ողջ գիշեր տղան իր հավատարիմ ընկերների հետ փուչիկներով պատրաստել էր «ՉՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՔԵԶ ՆՄԱՆ» սիրային արտահայտությունը:
Ընկերները պատմում էին, որ պատրաստելուց հետո նշված փողոցում առաջացել էր խցանում և բոլորը ցանկանում էին հասկանալ, թէ ինչ է գրված այնտեղ:
Իդեալական հարաբերություններ, իհարկե, գոյություն չունեն, սակայն յուրաքանչյուր զույգ կարող է մեկ քայլով մոտենալ անթերի հարաբերություններին. ուղղակի մի փոքր ռոմանտիկա պետք է ավելացնել: Ահա թե ինչպես կարելի է յուրովի սեր խոստովանել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի