6763 դիտում
16:16 22-03-2016
Մեսիի հարվածից հետո գնդակը կոտրել է «Վիլյառեալի» երկրպագուհու ձեռքը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Վիլյառեալ»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/20/80132/]հանդիպման[/url] (2:2) ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել:
Խաղային դրվագներից մեկում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հարվածից հետո գնդակը դիպել է մրցակցի դարպասի ետևի տրիբունայում նստած երկրպագուհուն և կոտրել վերջինիս ձեռքը:
Տուժածը` Ռակել Տախուելոն առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա ախտորոշվել է դաստակի կոտրվածք:
Ավելի ուշ Տախուելոն հայտնել է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները իր հետ կապ են հաստատել և օգնություն առաջարկել: Տախուելոն ասել է, որ ամենայն հավանականությամբ, կատալոնացիներից կխնդրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման տոմս:
Ուշագրավ է, որ Տախուելոն հայտարարել է, թե լինելով «Ռեալի» երկրպագու, չի սիրում Մեսիին, իսկ այս միջադեպից հետո արդեն տանել չի կարողանում արգենտինացուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2197 դիտում
12:00 13-05-2014
Ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը երեք անգամ հետ է մղվել դարպասաձողերից. տեսանյութ
4063 դիտում
18:02 12-08-2015
Մարսելոյի հարվածից հետո գնդակը դիպել է տրիբունայում նստած երեխային. տեսանյութ
2190 դիտում
19:45 30-11-2014
Վերկա Սերդյուչկան ծնկի է իջել տարեց երկրպագուհու առաջ. տեսանյութ
Այս բաժնից
2563 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին
3829 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4180 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ