Բելգիայի հավաքականի մարզումը հետաձգվել է Բրյուսելում ահաբեկչական գործողությունների պատճառով. տեսանյութ
Բելգիայի հավաքականի մարզումը, որը նախատեսված էր այսօր, հետաձգվել է: Պատճառը այսօր առավոտյան Բրյուսելում մի շարք ահաբեկչական[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/] պայթյուններն[/url] էին:
Նշենք, որ նախ պայթյուններ են գրանցվել բելգիական մայրաքաղաքի օդանավակայանում, իսկ այնուհետև` մետրոյում: Ներա պահին պայթյունների պատճառով զոհվել են 13 հոգի, ևս 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: