Հայաստանի հավաքականի առաջին մարզումը՝ «Դաուգավա» մարզադաշտում
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկարեց առաջին մարզումը Լատվիայում: Թիմը մարզվեց Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում: Հայաստանի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ֆուտբոլիստները աշխատեցին ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:
Սեպտեմբերի 2-ին ազգային ընտրանին կանցկացնի երկու մարզում: Երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: