211652_close_icon

Հայաստան-Բելառուս հանդիպումը կսպասարկի վրացի մրցավարը

views-count2083 դիտում article-date 14:42 22-03-2016
Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Խաղը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Զազա Մենթեշաշվիլին և Զազա Փիփիան: Իսկ հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Բոսնիա Հերցեգովինա հանդիպումը, որ կկայանա մարտի 25-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Էրիկ Արևշատյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերկյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր