Լոս Անջելեսում ընտրել են տարվա լավագույն մոդելին. ֆոտոշարք
Լոս Անջելեսի Sunset Tower Hotel հյուրանոցում կայացել է Fashion Los Angeles Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ:
Daily Front Row հրատարակչության կողմից կազմակերպված արարողության մասնակիցները պետք է ցուցադրեին իրենց նորաձև կերպարները:
Ամենամյա միջոցառման շրջանակներում ընտրվել է տարվա լավագույն մոդելը: Այս անվանակարգում հաղթել է 19-ամյա Բելլա Հադիդը, ով այս տարի մասնակցել է Միլանում ու Փարիզում կայացած նորաձևության շաբաթների ամենակարևոր ցուցադրություններին:
Պարգևատրվել են նաև Բրենդոն Մաքսվելն ու Ջիեն Յենգը` ճանաչվելով տարվա լավագույն դիզայներ և, համապատասխանաբար, տարվա ոճաբան, ինչպես նաև Լեդի Գագան` տարվա խմբագիր անվանակարգում:
Միջոցառմանը ներկա են եղել Ջենիֆեր Լոպեսը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Քրիս Ջեները ու Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեստը, Քեյթ Հադսոնը, Պամելա Անդերսոնը և շոուբիզնեսի այլ հայտնի աստղեր: