Գյումրիում անօթևաններին օգնելու համար Ֆուտբոլային լեգենդների մարզագույքն աճուրդի կհանվի արտասահմանում
Մադրիդի Ռեալի ու «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների աստղերի ստորագրությամբ մարզագույքի` մարտի 19-ի աճուրդը տեղափոխվել է, լոտերը կիսվել են. մի մասն արդեն վաճառվում է առցանց, իսկ առավել թանկարժեք մարզագույքը ֆիզիկապես տեղի կունենա Հայաստանից դուրս:
Այս մասին հայտնեց նախաձեռնության հեղինակ Հայկ Բարսեղյանը` նշելով, որ արտերկրի աճուրդի օրն ու տեղը պարզ չէ:
Հիշեցնենք, Մադրիդի Ռեալի ու Բարսելոնայի լեգենդների, ինչպես նաև հայ անվանի մարզիկների, այս թվում՝ Հենրիխ Մխիթարյանի ու Լևոն Ջուլֆալակյանի ստորագրություններով մարզաշապիկների, մարզակոշիկների լոտերի աճուրդների գումարները պետք է բարեգործական նպատակներով ուղղվեին Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելուն:
Հրապարակված լոտերի ցանկում են ` Մադրիդի Ռեալի ու Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկներ, Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, Վարդան Մինասյանի վերնաշապիկը և գնդակը, Արարատ-73-ի ստորագրությամբ գնդակ, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ստորագրությամբ մարզակոշիկները:
Առավել թանկարժեք լոտերի վաճառքը կկայանա Մոսկվայում: