Մադոննայի ներքնազգեստն աճուրդի կհանվի
Julien's աճուրդների տունն հայտարարել է այն մասին, որ աշնանը աճուրդի կհանվի Մադոննայի անձնական իրերի ամենամեծ հավաքածուն: Աճուրդը, որի ժամանակ երգչուհու երկրպագուները կարող են ձեռք բերել վերջինիս անձնական իրերը, տեղի կունենա նոյեմբերի 7-ին:
Արդեն հայտնի է, որ աճուրդի իրերի մեջ են ներառված այն ներքնազգեստն ու ձեռնոցները, որ Մադոննան կրել է Քեթի Փերիի հետ ունեցած ֆոտոսեսիայի ժամանակ: