1465 դիտում
22:30 14-06-2014
Մարզահամերգային համալիրը հունիսի 17-ին դարձյալ աճուրդի կհանվի. pastinfo.am
Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով: Այս մասին «[url=http://pastinfo.am/hy/node/43927]Փաստինֆո[/url]»-ի հարցին ի պատասխան հայտնեց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հերթական` արդեն 3-րդ աճուրդը կհայտարարվի հունիսի 17-ին, քանի որ, ըստ օրենքի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, ծառայության պաշտոնական կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցում»:
Ի դեպ, Ռիմա Եգանյանը նաև նշեց, որ հունիսի 17-ին հայտարավող աճուրդում ՄՀՀ մեկնարկային գինը կիջեցվի ևս 10 տոկոսով, ինչպես դա արվեց նախորդ աճուրդի ժամանակ:
Դա, ի դեպ, նույնպես օրենքի պահանջ է. յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդի համար հայտարարվող մեկնարկային գինը պետք է 10 %-ով ցածր լինի նախորդ աճուրդում հայտարարված գնից:
Հիշեցնենք` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն» առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում ոչ մի առաջարկ ԴԱՀԿ-ն չէր ստացել:
Մանրամասները՝ [url=http://pastinfo.am/hy/node/43927]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
09:44 25-02-2016
Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով կրկին վաճառքի կհանվի. «Ժողովուրդ»
1975 դիտում
11:01 20-05-2014
Աճուրդի է հանվել Մարզահամերգային համալիրը
1430 դիտում
14:01 02-06-2014
Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է դրվել՝ այս անգամ 10% զեղչով
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր