211652_close_icon
views-count3441 դիտում article-date 16:11 21-03-2016

Պուտինի հանդեպ ռուսների վստահությունը պակասել է. հարցում

«Լևադա» կենտրոնի կողմից կատարված սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ վերջին 1 տրվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ՌԴ քաղաքացիների վստահությունն ընկել է 10%-ով, փոխանցում է BBC-ն: Ըստ այդ արդյունքների՝ Պուտինին ամբողջովին վստահում է ռուսների 21%-ը, մասամբ վստահում է 52%-ը, մինչդեռ նախորդ տարվա արդյունքների համաձայն նրան ամբողջովին վստահում էր 26 և մասամբ՝ 57%-ը: Նրան ավելի շուտ չվստահողների թիվը նախորդ տարվա համեմատ մեծացել է 5%-ով, իսկ ընդհանրապես չվստահողների թիվը՝ 19%-ով: Հարցվածների 38%-ը համակրում է ՌԴ նախագահին (նախորդ տարում այդ թիվը 47% էր), 30%-ն էլ նրա մասին վատ բան չի կարող ասել: 15%-ը չեզոք դիրքորոշում ունի այդ հարցում, 8%-ը՝ զգուշավոր, 4%-ը լավը չի կարող նշել և նույնքան՝ 4%-ն էլ բացասական զգացողություն ունի Պուտինի հանդեպ: 33%-ի խոսքով՝ Պուտինը փորձառու և 21%-ի խոսքով՝ հեռատես քաղաքական գործիչ է, 31%-ի կարծիքով՝ էներգիայով լի, վճռական, կամային, 25%-ն էլ գտնում է, որ նա կարողանում է պաշտպանել երկրի շահերը:

Նմանատիպ նյութեր