Մայիսի 8-ին Վրաստանի խորհրդարանն իր վստահությունը կարտահայտի կառավարության նոր կազմի հանդեպ
Մայիսի 8-ին կկայանա Վրաստանի խորհրդարանի նիստը, որում պատգամավորներն իրենց վստահությունը կարտահայտեն կառավարության թարմացված կազմի հանդեպ: Այդ մասին հայտնել են երկրի ղեկավարի ադմինիստրացիայից: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, նախօրեին՝ մայիսի 6-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է մինչ այդ վարչապետի կողմից ներկայացված փաստաթուղթը՝ նախարարների նորացված կազմով և այն ուղարկել է խորհրդարանին՝ վստահություն հայտնելու համար: