5602 դիտում
19:39 28-09-2018
Արթուր Վանեցյան. Պարտավոր ենք վերադարձնել հասարակության վստահությունը մեր հանդեպ
Սեպտեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ:
«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ:
Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է եւ ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», - իր խոսքում մասնավորապես նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2761 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»