Բաքվի փողոցները հեղեղվել են անձրևաջրերով. տեսանյութ
Բաքվում տեղացած հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են եղել:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az պորտալը, մի շարք փողոցներ հայտնվել են ջրի տակ: Որոշ հատվածներում ջրի մակարդակը հասնում է 40 սանտիմետրի՝ նույնիսկ լցվելով ավտոմեքենաների սրահը: