211652_close_icon
views-count1435 դիտում article-date 20:45 15-03-2026

«Հարուստներն էլ են լաց լինում»․ ապացույցը՝ Երևանի Մեծարենցի փողոցում ամեն անձրևելիս առաջացած անձրևաջրերով «հարուստ» արհեստական լճակն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ եղանակը անձրևում է, թե՛ Երևանում, թե՛ մարզերում հարյուրավոր փողոցներ վերածվում են կամ լճակների, կամ լողավազանների, ու պատճառը սելավատարերի խցանումն է, որը հիմնականում առաջանում է ոչ սրտացավ քաղաքացիների պատճառով, ովքեր շատ դեպքերում ձեռքներին ինչ աղբ հայտնվում է՝ կարող են նետել դիտահորերի և ջրատարների մեջ։

Այսօր՝ մարտի 15-ին, եղանակը մի փոքր անձրևեց, ու նորից Երևանում գոյացան արհեստական լճակներ։

Այդպիսի տարածք է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցում։

Այդ փողոցի մի հատված անձրևային եղանակներին վարորդների համար դառնում է փորձաշրջան, այն է՝ «ինչպես հաղթահարել ջրային ճանապարհը»։

Այդ փողոցը շատերը համարում են հարուստների փողոց, բայց արի ու տես, որ հայտնի ֆիլմը այսօր դարձել է արդիական․ խոսքը «Հարուստներն էլ են լաց լինում» ֆիլմի մասին է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր