Փոթիում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են կենտրոնական փողոցները
Վրացական Փոթի քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով կենտրոնական փողոցների մի մասը հեղեղվել է: Այդ մասին հայտնում է apsny.ge կայքը:
Բնակիչների խոսքերով՝ խնդիրներն առաջացել են ջրահեռացման համակարգի անսարքության հետևանքով: Վտանգ կա, որ տեղումների շարունակվելու դեպքում ջուրը կարող է լցվել շինությունների առաջին հարկը:
Փոթիի քաղաքապետարանից հայտնել են, որ ջրահեռացման համակարգերն անսարք չեն ու աշխատում են, պարզապես տեղումները չափից շատ են: