211652_close_icon
views-count2318 դիտում article-date 10:21 21-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 21-ին

630 թ. Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում այն Երուսաղեմ։ 1685 թ. - ծնվել է Յոհան Սեբաստիան Բախը, գերմանացի հռչակավոր երգահան (մահ. 1750 թ.)։ 1857 թ. - Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ ավելի քան 100,000 մարդ: 1871 թ. - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։ 1878 թ. - ծնվել է Հասմիկը, թատրոնի հայ դերասանուհի (մահ. 1947 թ.)։ 1921 թ. - հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։ 1925 թ. - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։ 1981 թ. - գործարկվեց Արփա - Սևան ջրատարը։ 2012 թ. - մահացել է Տոնինո Գուերա‎ն, իտալացի բանաստեղծ և սցենարիստ, 100-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ, 3 անգամ ներկայացվել է Օսկարի (ծն. 1920 թ.)։

Նմանատիպ նյութեր