211652_close_icon
views-count2884 դիտում article-date 23:06 06-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 6-ին

1853 թ. - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի Տրավիատա օպերայի պրեմիերան։ 1902 թ. - հիմնադրվեց իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։ 1905 թ. - մահացել է Մակար Եկմալյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր (ծնվ. 1857 թ.)։ 1927 թ. - ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր («Հարյուր տարվա մենություն», մահ. 2014 թ.)։ 1964 թ. - տեղի ունեցավ ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։ 1964 թ. - ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։ 1970 թ. - Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկեց իր վերջին երգը՝ «Let It Be»։ 1983 թ. - ծնվել է Անդրանիկ Թեյմուրյանը, իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստը։ 1992 թ. - Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական տվեց։

Նմանատիպ նյութեր