211652_close_icon
views-count2273 դիտում article-date 12:13 09-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 9-ին

1842 թ. - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։ 1908 թ. - հիմնադրվեց Ինտեր Միլան իտալական ֆուտբոլային ակումբը։ 1943 թ. - ծնվել է Ռոբերտ Ֆիշերը, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008թ.) 1953 թ. - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։ 1959 թ. - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։ 1961 թ. - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։ 1966 թ. - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։ 1968 թ. - ծնվել է Յուրի Ջորկաեֆը, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։ 1974 թ. - մահացել է Խաչիկ Դաշտենցը, հայ գրող, թարգմանիչ, բանասեր (ծն. 1910 թ.)։

Նմանատիպ նյութեր