211652_close_icon
views-count2657 դիտում article-date 23:15 20-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 20-ին

321 թ. - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը: 1815 թ. -Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»: 1857 թ. - ծնվել է Շերամը, հայ գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը (մահ. 1938 թ.): 1887 թ. - ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, ԳԱԱ-ի առաջին նախագահ և Էրմիտաժի տնօրեն (մահ. 1961 թ.): 1921 թ. - ԱՄՆ-ում` Կանզաս Սիթիում առաջին անգամ վարձույթ թողարկվեց մուլտֆիլմը: 1956 թ. - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից: 1991 թ. - երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից), որդու հիշատակին Կլեպտոնը գրում է Tears in Heaven հայտնի երգը: 1992 թ. - մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը:

Նմանատիպ նյութեր