Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձնաբուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին ձնաբուք է: Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն


