211652_close_icon
views-count4097 դիտում article-date 12:52 03-12-2016

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Ջերմուկում ձնաբուք է. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 12.20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարան-Արագած ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Ոսկեպարի ոլորաններում, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր