211652_close_icon
views-count3191 դիտում article-date 22:27 19-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 19-ին

1474 թ. - Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր հեղինակային իրավունքի մասին: 1813 թ. - ծնվել է Դավիթ Լիվինգստոնը, շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1873 թ.): 1859 թ. - Փարիզում կայացավ ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան: 1913 թ. - ծնվել է Մառի Աթմաճյանը, սփյուռքահայ բանաստեղծուհի, բանաստեղծ Սեմայի քույրը, Ֆրանսահայ գրողների միության նախագահ (մահ. 1999 թ.): 1928 թ. - ծնվել է Վարդուհի Վարդերեսյանը, հայ ճանաչված դերասանուհի (մահ. 2015 թ.): 1953 թ. - առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվեց Օսկարի մրցանակաբաշխությունը: 1955 թ. - ծնվել է Բրյուս Ուիլիսը, ամերիկացի հանրաճանաչ դերասան: 1958 թ. - Ստրասբուրգում բացվեց Եվրախորհրդարանի առաջին նիստը: 1979 թ. - ծնվել է Դիեգո Ֆորլանը, ուրուգվայցի նշանավոր ֆուտբոլիստ, 2010 Աշխարհի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։ 2011 թ. - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

Նմանատիպ նյութեր