Արգելափակվել են ավտոմեքենաներ
Մարտի 19-ին, ժամը 06.43-ին տեղեկություն է ստացվել, որ բքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Ոսմար» ՍՊԸ (Գորիսի ՃՇՇ) և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-16 կմ-ից արգելափակումից դուրս են բերել ևս 60 ավտոմեքենա (մոտ 300 ուղևոր):
Մարտի 19-ի ժամը 15.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Ոսմար» ՍՊԸ (Գորիսի ՃՇՇ) և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ Գորիս-Սիսիան հատվածի 8-16 կմ-ից արգելափակումից դուրս են բերել ևս 21 ավտոմեքենա (80 ուղևոր):