ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: Այս մասին գրում է Հետքը:
1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին:
2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: