211652_close_icon
views-count12438 դիտում article-date 15:16 19-03-2016

Համագյուղացի աղջիկներին Հովիկը մատուռի մոտից առաջարկել է մեքենայով տանել տուն ու նրանցից մեկին փախցրել քրոջ որդու համար

Վասիլ Գյուլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով համագյուղացի Իզաբել Հովհաննիսյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել մորեղբոր՝ համագյուղացի Հովիկ Ափյանի հետ, որից հետո իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Վասիլ Գյուլումյանին պատկանող <<Վազ 21214>> ավտոմեքենայով գնացել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում գտնվող մատուռի մոտ, նախնական պայմանավորվածության համաձայն, Հովիկ Ափյանը մինչև մատուռ հասնելը Վասիլ Գյուլումյանին իջեցրել է ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենան վարել է դեպի մատուռից վերադարձող իր քրոջ դստեր՝ Անահիտ Գյուլումյանի, նրա ընկերուհիներ, համագյուղացիներ Իզաբել և Շուշաննա Վլադիմիրի Հովհաննիսյանների, Հասմիկ Ավետիսյանի ուղղությամբ և առաջարկել նրանց ավտոմեքենայով տուն տանել: Իզաբել և Շուշաննա Հովհաննիսյանները, վստահելով Հովիկ Ափյանին՝ որպես իրենց ընկերուհու մորեղբոր, համաձայնել են և իրենց ընկերուհիների հետ նստել ավտոմեքենան: Հովիկ Ափյանն ավտոմեքենան վարել է Վասիլ Գյուլումյանի ուղղությամբ: Երբ հասել է Վասիլ Գյուլումյանի մոտ, վերջինս բացել է ավտոմեքնայի դուռը, ուղևորներին պահանջել իջնել ավտոմեքենայից, նրանք կատարել են վերջինիս պահանջը, իսկ Իզաբել Հովհաննիսյանի՝ ավտոմեքենայից իջնելու պահին Վասիլ Գյուլումյանն ավտոմեքենայի դիմացի նստատեղը ծալել է դեպի հետ՝ փակելով նրա՝ ավտոմեքենայից իջնելու ճանապարհը, որից անմիջապես հետո Վասիլ Գյուլումյանը Հովիկ Ափյանի հետ միաժամանակ ներսից փակել են ավտոմեքենայի դռները և Հովիկ Ափյանն ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի ուղղությամբ՝ այդպիսով բացահայտ առևանգել են Իզաբել Հովհաննիսյանին, նրան տեղափոխել Երևան, այնուհետև Բյուրեղավան քաղաքների ուղղությամբ և վերջինիս իր կամքին հակառակ մինչև նույն օրը՝ ժամը 24:00-ի սահմաններում պահել նշված ավտոմեքենայում: Ճանապարհին Վասիլ Գյուլումյանը փորձել է Իզաբել Հովհաննիսյանին համոզել ամուսնանալ իր հետ, սակայն վերջինիս համաձայնությունը չստանալով՝ նրան հետ են վերադարձրել իրենց տան մոտ, թողել այնտեղ և հեռացել: Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր