26370 դիտում
11:49 19-03-2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «06»-ը, Opel-ն ու Գազ 3110-ը. վարորդներն ու 1 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ, բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 45-ամյա Տիգրան Շահբազյանի վարած Վազ 2106 մակնիշի 25 ՏԼ 551 համարանիշի, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Թարվերդյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 TՍ 441 համարանիշի և Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 24-ամյա Նիկողոս Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի 15 ՕP 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 վարորդներն ու «06»-ի ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Վարուժան Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված հատվածում ճանապարհը մի քանի օր առաջ է բացվել գյուղացիների բողոքների հիման վրա, ինչի պատճառով էլ որոշ վայ-վարորդներ գյուղամիջյան ճանապարհից մտնելով գլխավոր ճանապարհ՝ չեն զիջում գլխավոր ճանապարհով ընթացող վարորդներին, ստեղծում են վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունենում վթար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+