Խարկովում բախումներ են գրանցվել «եվրամայդանի» կողմնակիցների և հակառակորդների միջև
Ուկրաինայի Խարկով քաղաքում բախումներ են գրանցվել «եվրամայդանի» կողմակիցների և հակառակորդների միջև։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։
Դեպքը տեղի է ունեցել «Университет» մետրոյի կայարանի գետնանցումում։ Ըստ «եվրամայդանի» ակտիվիստների խոսքերի, նրանց վրա հարձակվել են մահակներով զինված մարդիկ։
Միջադեպի հետևանքով տուժել են 3 մարդիկ, որոնցից 2֊ը «եվրամայդանի» մասնակիցներ են։