Էրդողանի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև հերթական տուրուդմփոցն է տեղի ունեցել. տեսանյութ
Նախօրեին Թուրքիայի Ազgaյին մեծ ժողովի դահլիճում ընթացող նիստի ժամանակ հերթական՝ թուրք պատգամավորների համար արդեն սովորույթ դարձած վիճաբանությունն է տեղի ունեցել: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Օքթայ Մարալի և հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» անդամ Բյուլենթ Թեզջանի միջև ծագած վեճն ավարտվել է ֆիզիկական վիրավորանքներով:
Ծեծկռտուքն ավարտվել է Բյուլենթ Թեզջանին հիվանդանոց տեղափոխելով, իսկ իշխող կուսակցության բոլոր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը: