1277 դիտում
15:19 18-03-2016
Նոր անվասայլակներ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներին և մանկապարտեզներին
Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել:
Մայրաքաղաքի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև քաղաքապետարանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դիմելու դեպքում տրամադրելու համար, փոխանցվել է 154 նոր անվասայլակ: Յուրաքանչյուր դպրոցի անհրաժեշտ քանակից բացի, տրամադրվել է նաև լրացուցիչ ևս մեկ սայլակ, որը կպահվի բուժկետերում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը և նշել, որ այս ծրագիրը մաս է կազմում այն լայնածավալ ծրագրի, որն իրականացվում է համատեղ ուժերով:
«Այսօր Երևանի հանրակրթական դպրոցներում ներառական կրթություն է ստանում ավելի քան 2000 աշակերտ: Եվս 100 երեխաների համար ներառական կրթություն է կազմակերպվում նաև մանկապարտեզներում: Շատ ընտանիքներ, որոնցում մեծանում են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ, հարմարավետ անվասայլակի կարիք, իսկապես, ունեն: Այս առումով քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:
«Վորլդ Վիժն Հայաստանի» Երևանի տարածքային ծրագրի ղեկավար Մարինա Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ 2 տարվա համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
4889 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
1272 դիտում
20:00 17-09-2015
Նախարարը կայցելի հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներ
952 դիտում
15:52 03-09-2015
Ներառական կրթություն կիրականացնի ևս 11 դպրոց
Այս բաժնից
2251 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
922 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1339 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան