Նախարարը կայցելի հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներ
Սեպտեմբերի 18-ին հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի թիվ 12 հատուկ դպրոց և Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոց: