211652_close_icon
views-count1999 դիտում article-date 09:21 18-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 18-ին

1229 թ. - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։ 1858 թ. - ծնվել է Ռուդոլֆ Դիզելը, գերմանացի հայտնի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը (մահ. 1913 թ.) 1871 թ. - ստեղծվեց Փարիզյան կոմունան։ 1864 թ. - ծնվել է Թորոս Թորամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ (մահ. 1934 թ.) 1949 թ. - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։ 1959 թ. - ծնվել է Լյուկ Բեսոնը, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 1965 թ. - սովետական տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։ 1989 թ. - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։ 2009 թ. - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։

Նմանատիպ նյութեր