Թունավորման դեպք` Երևանում
Մարտի 17-ին, ժամը 17.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.15-ի սահմաներում թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչներ՝ 2009 թ. ծնված Բ. և 2010 թ. ծնված Է. Գ.-երը, իսկ 1987 թ. ծնված Ա. Ա.-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


