Զանգվածային բախում Ռուսաստանի առաջնության հանդիպման ժամանակ. տեսանյութ
Սկանդալային ավարտ է ունեցել Ռուսաստանի առաջին լիգայի առաջնության 26-րդ տուրի` «Սիբիր» (Նովոսիբիրսկ)-«Տորպեդո» (Արմավիր) հանդիպումը:
Հանդիպման գլխավոր մրցավարը խաղի ընթացքում 3 անգամ 11 մետրանոց հարված է նշանակել «Սիբիրի» դարպասին: Սակայն հատկապես դրանցից վերջինը` արդեն հանդիպման վերջին րոպեներին, երբ «Սիբիրը» առջևում էր 2:1 հաշվով, ընդհանրապես անհիմն է եղել, ինչն էլ շիկացրել է մթնոլորտը խաղադաշտում, և թիմերի խաղացողների միջև զանգվածային բախում է սկսվել:
Մի քանի րոպե է պահանջվել կրքերը մարելու համար: «Տորպեդոն» իրացրել է երրորդ 11 մետրանոց հարվածը և խաղն ավարտվել է 2:2: Նշենք, որ «Տորպեդոյի» կազմում 11մ. հարվածներից մեկը իրացրել է Ռոման Գրիգորյանը:



