Օդեսայում զանգվածային բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների ու «Ավտոմայդանի» ակտիվիստների միջև. տեսանյութ
Օդեսայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների և տեղաբնիկների միջև:
Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, ծեծկռտուքին մասնակցել է 100-ից ավելի մարդ: Միջադեպին միջամտել են հատուկ գումարտակի մարտիկները, (Բնախկինում՝ Բերկուտ), որոնց էլ հաջողվել է առանձնացնել կռվի մասնակիցներին:
Ըստ տեղեկությունների՝ կոնֆլիկտն առաջացել է «Նիմֆա» պահպանության ընկերության ադրբեջանցի ղեկավարի և քաղաքապետարանի աևտրի վարչության անդամների միջև: Օդեսայի «Ավտոմայդանի» ղեկավար Եվգենի Ռեզվուշկինի խոսքով՝ ծեծկռտուքի մասնակիցներից իր ղեկավարած կազմակերպության մի քանի անդամներ հոսպիտալացվել են:
Կազմակերպության ղեկավարը պայմանավորվել էր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և հանդիպմանը պետք է յուրաքանչյուր կողմից մասնակցեր 2-ական հոգի, սակայն ադրբեջանցիները եկել էին մոտ 100 հոգանոց «պատվիրակությամբ»: