Porsche ավտոընկերությունը իր յուրաքանչյուր` 15,6 հազար աշխատակցին 9 հազար եվրո բոնուս կվճարի
Porsche ընկերության ղեկավարությունը խոստացել է իր բոլոր` 15 600 աշխատակիցներին 8 հազար 911 եվրո բոնուս վճարել, քանի որ, ըստ գերմանական ընկերության ղեկավարության տվյալների` 2015 թվականն ամենահաջողակն է եղել ապրանքանիշի պատմության մեջ:
2015-ին Porsche-ն պատմության մեջ առաջին անգամ կարողացել է ավելի քան 200 000 մեքենա իրացնել մեկ օրացուցային տարում: Ապրանքանիշի համար խոշորագույն շուկան շարունակում է մնալ Եվրոպան, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` ԱՄՆ-ն:
Նշենք նաև, որ տարեց աշխատակիցների թոշակին ընկերությունը կավելացնի 700 եվրո: Բոլոր վճարումների համար ընկերությունը կծախսի ընդհանուր առմամբ 140 մլն եվրո: