Համացանցում հրապարակված Ստալինի թոռնուհու` տարօրինակ տեքով լուսանկարները բացասական մեկնաբանությունների են արժանացել
Համացանցում տարածվել են Խորհրդային միության բռնապետ Իոսիֆ Ստալինի հարազատ թոռնուհու` ԱՄՆ-ի բնակչուհի Քրիս Էվանսի լուսանկարները, որոնք հիմնականում բացասական մեկնաբանությունների են արժանացել օգտատերերի կողմից:
Տարօրինակ տեսքով 43-ամյա կնոջ լուսանկարները Facebook-ում [url=https://web.facebook.com/cheese.with.an.R?fref=ts&_rdr]հրապարակվել են[/url] դեռևս 2015թ.-ին, սակայն լայն տարածում են գտել միայն այժմ, երբ «Ստալինի» թեման առավել արդիական է դարձել Ռուսաստանում:
Հայտնի է, Էվանսը, որի իրական անունն Օլգա Պիտերս է, Ստալինի միակ դստեր` Սվետլանա Ալիլուևայի աղջիկն է` 5-րդ ամուսնությունից:
Հիշեցնենք նաև, որ Ստալինի միակ դուստրը 1966 թ.-ին արտագաղթել էր ԱՄՆ, որտեղ ծանոթացել է ճարատարապետ Պիտերսի հետ, ում հետ ամուսնությունը տևել է 2 տարի: