1155 դիտում
09:36 16-03-2016
Դիտորդների թիվը սահմանափակվում է ընտրակեղծարարների պաշտպանության համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ԸՕ նախագծով նախատեսում են տեղամասերում սահմանափակել լրագրողների և դիտորդների թիվը` միաժամանակ թույլատրելով տեղամասում գտնվել մինչև 8 լրագրող և դիտորդ: Այս նորամուծությունը պատճառաբանվում է նրանով, որ թեկնածուները կարող են կայք բացել և վկայականներով մարդկանց ուղարկել տեղամասեր, և այդպիսով կուտակումներ կարող են առաջանալ ու խոչընդոտել ընտրությունների ընթացքը: Բայց իրականում այս սահմանափակումով փորձ է արվում ընտրակեղծարարներին պաշտպանել: Ինչպե՞ս բացատրենք:
Եթե տեղամասում անկախ լրագրողներ ու դիտորդներ չլինեն (իսկ սահմանափակումների դեպքում հաստատ միայն իշխանական լրագրողները կլցվեն), հանձնաժողովականները կանեն այն, ինչ ցանկանան: Զսպող ոչինչ չի լինի:
ԸՕ հեղինակներին հիշեցնենք, որ 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է 23 կուսակցություն, 41 ընտրատարածքում միջինը գրանցված է եղել երկու թեկնածու, ընտրություններին հետևել են տեղական 53 դիտորդական կազմակերպության դիտորդներ:
Եվ այսքան մարդաշատության դեպքում Հայաստանի որևէ տեղամասում մեկ դեպք անգամ չի արձանագրվել, որ դիտորդների և լրագրողների ներկայության պատճառով որևէ տեղամասում ընտրությունների ընթացքը խաթարվել է: Փորձը ցույց է տվել, որ լրագրողների և դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների օրինական ընթացքին: Ուստի ԸՕ նախագծով առաջարկվող սահմանափակումը, որևէ հիմք չունի, արհեստական հնարված է, ու այն պետք է վերացվի: Կամ էլ ԸՕ հեղինակներն առանց չքմեղանալու կարող են պաշտոնապես հայտարարել, որ իրենք այդպիսով ցանկանում են պաշտպանել իրենց ընտրակեղծարարներին:
Հ.Գ. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին առաջարկել է առարկությունները ներկայացնել իրեն:
Ուստի ցանկանում ենք նախարարին տեղեկացնել, որ «Ժողովուրդ»-ի պաշտոնական առաջարկն է 8 հոգու սահմանափակումը վերացնել, քանի որ այն անհիմն է: Պատրաստ ենք քննարկման ժամանակ ապացուցել մեր տեսակետի հիմնավորված լինելը, ինչպես նաև կառաջարկենք ոսկե միջին մի տարբերակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
11:57 07-07-2023
«Երբեք չեմ սահմանափակվում իմ ձեռքբերումներով, ինձ համար չկա նշաձող»․ Նարեկ Խաչիկյան․ «Անկախ»
724 դիտում
20:55 26-06-2014
Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների թիվը հասցնել 500-ի
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան