Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների թիվը հասցնել 500-ի
                        Ինչպես այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը, Ռուսաստանը մտադիր է լայնացնել Ուկրաինայում դիտորդական առաքելության կազմը: Հիշեցնելով, որ ներկա պահին առաքելության կազմում աշխատում է 12 մասնագետ Ռուսաստանից՝ Մեշկովը նշել է, որ ԵԱՀԿ-ն դիմել է՝ ռուսաստանցի դիտորդների թիվը մինչև 40 հոգու հասցնելու խնդրանքով: «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել առաքելության ներկայությունը՝ մինչև նախապես համաձայնեցված 500 մարդը», - ասել է Մեշկովը: 
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1281206]itar-tass.com[/url]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

