211652_close_icon
views-count1902 դիտում article-date 23:17 15-03-2016

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Մարտի 15-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին` «Փոքր Մհեր» կրթահամալիրի մոտակայքում, Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի 34 TF 250 պ/հ ավտոմեքենան (վարոր՝ Ն. Գ., ծնված 1989 թ.) դուրս են բերել արգելափակումից: *** Մարտի 15-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել .անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ջամշլու հատվածի 3-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 VT 236 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան արգելափակումից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված (4 ուղևոր):

Նմանատիպ նյութեր