Հավակնորդների մրցաշար. 4-րդ տուրից հետո Արոնյանը 2-րդ տեղում է
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/15/79650/]4-րդ տուրը[/url]:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Տուրի կենտրոնական խաղում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդին:
Նակամուրա-Գիրի, Կարուանա-Տոպալով պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Այս տուրից հետո Արոնյանը ընթանում է 2-րդ տեղում` կես միավոր զիջելով Կարյակինին:
1. Սերգեյ Կարյակին` 3
2. Լևոն Արոնյան՝ 2.5
3. Ֆաբիանո Կարուանա՝ 2
4. Վիշի Անանդ՝ 2
5. Անիշ Գիրի՝ 2
6. Պյոտր Սվիդլեր՝ 2
7. Հիկարու Նակամուրա՝ 1.5
8. Վեսելին Տոպալով՝ 1
Մարտի 16-ին կկայանա 5-րդ տուրը. Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:


