«Սինգֆիլդի գավաթ 2014». 7 տուրից հետո Արոնյանը նախավերջին տեղում է
Սենթ Լուիսում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում ավարտվել են 7-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արնոյնաը այս տուրում մրցել է Վեսելին Թոփալովի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Մյուս խաղատախտակների շուրջ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Մագնուս Կարլսենը՝ Հիկարու Նակամուրային:
Խաղացված 7 տուրերից հետո՝
Կարուանա – 7
Կարլսեն – 4
Թոփալով – 3
Վաշյե-Լագրավ – 2.5
[b]Արոնյան – 2,5[/b]
Նակամուրա – 2
Այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: