Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
[color=#CC0000]Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Հրազդանում, Գավառում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում:[/color]
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


