211652_close_icon
views-count1324 դիտում article-date 15:02 15-03-2016

Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով. hetq.am

2012թ. Երևանը ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի որոշում կայացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, փոխանցում է [url=http://hetq.am/arm/news/66441/inchpes-khabel-hasarakutyany-karavarutyan-oroshumnerum-mshakutayin-vernagir-dnelov%E2%80%A4-grqi-ashkharh-i-hetqerov.html]hetq.am[/url]-ը: Տիտղոսը տրվում էր մեկ տարով: Եվ մինչ Երևանը պատվավոր կարգավիճակում էր, մշակույթի նախարարությունը հասցրեց մշակել և կառավարություն ներկայացնել «տարվան համահունչ» որոշման մի նախագիծ: Կառավարությունն էլ, այն հիմք ընդունելով, 2012 հուլիսի 26-ին ընդունեց [url=https://www.e-gov.am/gov-decrees/item/21797/]N 1052 – Ա որոշումը[/url]։ Այն «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի» մասին է և սկսվում էր հետևյալ նախաբանով. «Ընդունել ի գիտություն, որ «[url=https://www.e-register.am/am/companies/1036141]Սոխոսենթր[/url]» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր….»: Նախարարությունն առաջարկում էր այդ նպատակով ընկերությանը վաճառել Կենտրոն համայնքում գտնվող շուրջ 340 քառ. մետր պետական հողատարածք: Որոշումն ընդունվեց և հողատարածքը սեփականության իրավունքով գրանցվեց այս ընկերության վրա, սակայն մինչ այժմ տարածքում որևէ «Գրքի աշխարհ» չկա: Կառավարությանը ներկայացրած ծրագիրն ընդամենը միջոց էր՝ տարածքը յուրացնելու համար: Կառավարությունը «չգիտեր», որ «Գրքի աշխարհ»-ը չկա «Սոխոսենթր» ընկերությանը վաճառված տարածքը հարում է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին: Մակերեսը 335,5 քառակուսի մետր է. ընդգրկում էր դպրոցի 300քառ. մետր հողատարածքը և 33,5 քառ. մետր կաթսայատունը: Երևանի քաղաքապետի` 2012թ. որոշումներից մեկով երաժշտական դպրոցից բաժանված գույքին տրամադրվել է նոր փոստային հասցե` Ե. Կողբացի 36/3: Սա երևում է նաև կադաստրային փաստաթղթերում, սակայն գործնականում առանձնացված հասցեն հնարավոր չէր գտնել: Երաժշտական դպրոցի հարակից հատվածներում որևէ հուշող նշում չկար, և հետևաբար դժվար էր հասկանալ` որտեղ պետք է փնտրել «Գրքի աշխարհ»-ը, կամ արդյոք շինարարությունն ընթանում է: Մինչ այդ դիմել էինք կառավարություն` տեղեկանալու համալիրի կարգավիճակի մասին: Կառավարությունն, ի պատասխան, տեղեկացրել էր, թե «Գրքի աշխարհ»-ի շինարարական աշ­խա­տանք­նե­րը մեկնարկել են: Չգտնելով որևէ հետք բազմաֆունկցիոնալ համալիրից` դիմեցինք քաղաքապետարան` ստանալու «Գրքի աշխարհ»-ի շինարարության թույլտվությունը: Պարզվեց, որ շինթույլտվության ժամկետը վաղուց ավարտված էր: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hetq.am/arm/news/66441/inchpes-khabel-hasarakutyany-karavarutyan-oroshumnerum-mshakutayin-vernagir-dnelov%E2%80%A4-grqi-ashkharh-i-hetqerov.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր