211652_close_icon

Արտաշատի քաղաքապետարանի որոշումներում նշվում է հրաժարական տված Արգամ Աբրահամյանի անունը. «Հայկական ժամանակ»

views-count6767 դիտում article-date 10:15 17-06-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը: Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ գրված է Արգամ Աբրահամյանի անուն-ազգանունը: Եթե տեխնիկական վրիպակ է, ապա կարելի էր գոնե մի քանի անգամից հետո նկատել, որ քաղաքապետն այլևս Արգամ Աբրահամյանը չէ, և կարգի բերել կայքը: Նշենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր