211652_close_icon
views-count32469 դիտում article-date 14:12 18-05-2016

2 ամիս առաջ Գյումրիում մահացած նորածնի ծնողները ոչ մի հստակ պատասխան չեն ստանում պատկան մարմիններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից մարտի 12-ին Գյումրիում ամուսիններ Հակոբ Պետրոսյանի և Լիաննա Դարբինյանի նորածնի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական վարչությունից մինչև այս պահը սպասում են մի շարք փորձաքննությունների պատասխաններին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ փորձաքննությունների պատասխանից հետո չի բացառվում, որ մեղադրյալի աթոռին հայտնվեն որոշ վայ-բժիշկներ, որոնց մեղքով երկար տարկներ երեխայի սպասող ծնողները կորցրեցին իրենց նորածնին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայրը՝ Հ. Պետրոսյանը, դիմել է նաև Շիրակի մարզային դատախազություն, քանի որ տևական ժամանակ է, ամուսինները ոչ մի պատասխան չունեն հարուցված քրգործի վերաբերյալ, ինչի համար էլ ամուսինները ստիպված դիմելու են իրավապաշտպան կազմակերպություններին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինների հարազատներն ասում էին. «Հակոբն ու Լիաննան նորածնի մահից հետո դեռ սթրեսից դուրս չեն եկել: Ընկերական զրույցներում ասում էին, թե վստահում են քննչական մարմնին ու դատախազությանը, դրա համար էլ սկզբից չեն անհանգստացրել նրանց՝ մտածելով, որ օբյեկտիվ նախաքննություն կկատարվի և արդյունքների մասին իրենք պատշաճ կտեղեկանան, սակայն մինչև այս պահը ոչ մի պատասխան չկա: Ողջ Գյումրին նաև վիրավորված է մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից, ով Շիրակի մարզում տեղի ունեցած հերթական ողբերգական դեպքից հետո չբարեհաճեց անգամ ցավակցել ամուսիններին: Եթե նրա մեջ խոսեր մարդկային լեզուն, ապա նա շատ շուտ կցավակցեր ամուսիններին, իսկ կառավարոթյունն էլ կհասներ նրան, որ Հովհաննիսյանի նմանները կազատվեին զբաղեցրած պաշտոնից, փոխարենը աշխատանքի կընդունեին բանիմաց, պրոֆեսիոնալ ու սրտացավ մարդու»: Ինչպես ավելի վաղ Շիրակի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/12/79377/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին Գյումրիում նորածին էր մահացել: Նա ծնողների առաջնեկն էր:, Ծնողներն արդեն նրա համար անուն էին որոշել, բայց այդպես էլ չէին հասցրել դնել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմել էր, որ իր կինը՝ 38-ամյա Լիաննա Դարփինյանը, շատ հանգիստ հղիություն էր տարել: Նրան մարտի 10-ին տեղափոխել էին Գյումրու ծննդատուն և սկզբում որոշված էր եղել, որ ծնունդը պետք է Կեսարյան հատման միջոցով իրականացվեր: Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Կեսարյան հատման միջոցով երեխան շատ առողջ լույս աշխարհ էր եկել: Բժիշկները ծնողներին ասել էին, որ ամեն բան կարգին է եւ առավոտյան նորածնին կտանեն մոր մոտ: Սակայն առավոտյան հայտնել էին, որ երեխայի վիճակը լավ չէ եւ պետք է տեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց: «Այնտեղ ասացին, որ իրենք ապարատ չունեն եւ առաջարկեցին գնալ, բժշկին խնդրել, որ իրենց երեխային էլ ապարատին միացնեն: Գնացի, ասացին, որ երեք ապարատ ունեն եւ երեքին էլ երեխաներ են միացված: Ասացին, որ մեկինը հանեմ ձեր համար: Ակնարկեցին, որ ծայրահեղ դեպքում կդիմեն միայն այդ քայլին: Ի դեպ, այնտեղ զարմացան, ասացին՝ այս ո՞վ է երեխայի թոքերից սեղմել, լխկել:Եվ ավելի ուշ հայտնեցին, որ երեխան մահացել է: Որերորդ դեպքն է արդեն Հայաստանի ծննդատներում նմանօրինակ դեպքեր են գրանցվում: Ինչո՞ւ մեղավորները չեն պատժվում, որ նման դեպքեր չկրկնվեն: Զանգում են տնօրենին, տանը քնած է, վարչության պետը տեղյակ չի, որ մահ է գրանցվել, միլպետը՝ նույնպես: Ի՞նչ վիճակ է: Ես գնացի ոստիկանությունում հայտարարություն տվեցի, որ գործը քննեն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն, և քննությունը պարտավոր է պարզել՝ խնդիրը ծննդաբերական է՞, թե՞ հետծննդաբերական»,- ավելացրել էր մահացածի հայրը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նորածնի հայրը առաջին ամուսնությունից 10 տարի երեխա չէին ունեցել: Երկրորդ անգամ էր ամուսնացել եւ նորածինը նրանց երկար սպասված առաջնեկն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր