«Արարատ» բանկի Դավիթաշենի մասնաճյուղում տիրում է «բարդակ» իրավիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Կենտրոնական բաժնի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարում են, որ պետական չինովնիկները, այդ թվում նաև բանկերի աշխատակիցները քաղաքացիների նկատմամբ պետք է ցուցաբերեն քաղաքավարություն, «Արարատ» բանկի Դավիթաշենի մասնաճյուղում պատկերը բոլորովին այլ է:
Մարդիկ հերթի մեջ չեն կարողանում կանոնավոր սպասարկում ստանալ այն պատճառով, որ փափկասուն մի օրիորդ հաշվի չի առնում այն հանգամանքը, թե մարդիկ հերթի մեջ են և իր քմահաճույքով արտահերթ սպասարկում է իր ծանոթ-բարեկամներին:
Երբ փորձեցինք լուսանկարահանել ու տեսանկարահանել նրան, նա հայացքը գող կատվի նման փորձում էր փախցնել և գլուխն իջեցնելով՝ անհոդաբաշխ, քթի տակ սկսեց անհասկանալի բառեր «բարբաջել»:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանը և «Արարատ» բանկի սեփականատերը, վստահ ենք, հետևություններ կանեն, հակառակ դեպքում կստացվի, որ նրանք հովանավորում են նման աշխատակցուհուն:
[b]«Արարատ» բանկի Դավիթաշենի մասնաճյուղի օրվա «հերոսուհին»
[/b]
[img]/ups/images/0116734001458037776534825.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի