Դավիթաշենի թաղապետին չի անհանգստացնում, որ իր վարչական տարածքում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է տիրում, աղբամանները դատարկվում են, իսկ դրա շուրջը կենցաղային ու շինարարական աղբը ավելանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կան տարածքներ, որտեղ տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ և պատճառը որոշ քաղաքացիների ոչ սրտացավ մոտեցումն է:
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը աղբավայրի վերածած «Կարմիր խաչ» տանող ճանապարհը, որը ընդհանրապես կապ չունի «Կարմիր խաչ»-ի հետ, տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի մարդիկ իմանան, որ տեսանկարահանվում է տարածքը ու իրենց կենցաղային ու շինարարական աղբը չբերեն, չթափեն այդ հատվածում:
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով:
Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էստեղ տեսախցիկներ դնեն, որ էդ աղբ բերող, թափողները մի քիչ զգուշանան, որ իմանան տարածքը տեսանկարահանվում է, չեն համարձակվի իրենց տան կենցաղային ու շինարարական աղբը բերեն, թափեն էստեղ:
Դավիթաշենի թաղապետարան էլ ենք մի քանի անգամ ահազանգել, բայց այնտեղից պատասխանում են, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է:
Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարին չի հետարքրքում, որ իր ղեկավարած վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է տիրում:
Գոնե հիմա մի բան անեն, տարածքից հեռացնեն էս ամբողջ աղբը, ինչի արդյունքում կվերանա գարշահոտը ու թող պարտադիր տեսախցիկներ տեղադրեն»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։