211652_close_icon

Քիչ եմ հավատում, որ պարոն Օսկանյանն ի վիճակի է իր նոր կուսակցությամբ դաշտում քաղաքական կոնֆիգուրացիա փոխել. Ս. Սաֆարյան

views-count2340 դիտում article-date 12:27 15-03-2016
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այնքան էլ չի հավատում, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր նոր կուսակցությունով Հայաստանի քաղաքական դաշտում խաղաքարտեր, ուժերի վերադասավորություն կփոխի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Ս. Սաֆարյանը մանրասմասնեց, թե ինչու, ասելով. «Պարոն Օսկանյանը, ակնհայտորեն, 2012 թ–ից հետո ԲՀԿ գաղափարախոսն էր, ստրատեգն էր և, թերևս, նրա անձնական մասնակցությամբ ԲՀԿ-ի վերջնահանգրվանը պարզ դարձավ, թե որն է: Եվ ես, ճիշտն ասած, քիչ եմ հավատում, որ ավելի քիչ ռեսուրսներ ունեցող նոր կուսակցությունը ի վիճակի կլինի փոխել կոնֆիգուրացիա դաշտում: Մանավանդ որ, պարոն Օսկանյանը՝ որպես քաղաքական գործիչ, օժտված չէ նման խարիզմայով, ոչ էլ, առավել ևս, նախկին տապալումներից հետո շանս կա նույնը անելու: Միգուցե պարոն Օսկանյանն իր ազատության աստիճանով ավելի համարձակ լինի նո՞ր կուսակցությունում, որովհետև նախկինում ԲՀԿ-ի ներքին թևերն ակնհայտորեն կարող էին խնդիր լինել Վարդան Օսկանյանի ստրատեգիան կյանքի կոչելու: Բայց չմոռանանք, որ, այնուամենայնիվ, այդ ստրատեգիան տապալվեց»: Հիշեցնենք, որ ֆորմալ դեռ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ում անունը շրջանառվում է որպես Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության անդամ, երեկ լրատվամիջոցներից մեկին հայտնել էր. «Կարծում եմ` այդ կուսակցության ստեղծումով Հայաստանի քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն, և բոլոր խաղաքարտերը կփոխվեն»: Ամփոփելով վերը ասվածը` քաղաքագետը նկատեց. «Պարոն Օսկանյանը, եթե կարող է ինչ-որ բանի մասին մտածել, դա նվազագույն ներկայացվածությունն է խորհրդարանում»: Անդրադառնալով հարցին, թե կա՞ ՀՀ շարքային քաղաքացիների կողմից Վարդան Օսկանյանի գաղափարախոսությամբ` նման կուսակցություն ստեղծելու հասարակական պահանջարկ, Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Մենք մինչև հիմա չգիտենք` ա՞ջ է, ձա՞խ, ընդդիմադի՞ր, թե՞ ոչ իշխանական»: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը չնշեց իր կուսակցության անունը և միայն շատ ընդհանուր ասաց, որ նոր քաղաքական ուժի արտաքին քաղաքական գիծը լինելու է կոմպլեմենտարիզմը: Սակայն Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ իրականում նման սոցիալական պատվեր չկա. «Մենք կարող ենք, թերևս, ենթադրություններ անել, թե ինչն է պատճառը. պատճառը ակնհայտորեն այն է, որ ԲՀԿ-ի այն հատվածը, որը փորձում էր նրան դարձնել ընդդիմադիր, այդ հատվածն այսօր լուսանցքից դուրս է` Սերժ Սարգսյանի հայտնի քայլերից հետո: Եվ երբ արդեն Սահմանադրոթյունն էլ փոխվեց, և խաղի նոր կանոններ են դաշտում, ակնհայտորեն այդ խումբը կամ պիտի համակերպվի դաշտից դուրս գալու հետ կամ պիտի փորձ անի նոր խաղի կանոնների պայմաններում ինչ-որ մի տեղ զբաղեցնելու առումով»:

Նմանատիպ նյութեր