Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 15-ին
1820 թ. - Մենը դարձավ ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։
1892 թ. - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը:
1892 թ. - հիմնադրվեց անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:
1919 թ. - ծնվել է Ջորջ Ավագյանը, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից, եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը։
1921 թ. - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:
1924 թ. - գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը:
1935 թ. - ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը, կրկեսի և էստրադայի հայ նշանավոր դերասան (մահ. 1972)։
1944 թ. - պաշտոնապես հաստատվեց ԽՍՀՄ օրհներգը։